Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի սահմանը ապօրինի կերպով հատելու գործով 4 մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբ և Շալվա Ծոծորիաները, ազատ են արձակվել 5000-ական լարի (մոտ 15,000 դոլար) գրավի դիմաց, գրում է Aliq.ge-ն։
Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն ընդունեց դատախազության ներկայացրած բոլոր ապացույցները։ Դրանից հետո փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ձերբակալվածներին 5000-ական լարի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։
Նշենք, որ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Շալվա և Զուրաբ Ծոծորիաները մեղադրվում են ծանր հանցագործությունը թաքցնելու մեջ։ Ինչ վերաբերում է Էլգուջի Ցոմային, ապա նրան մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի սահմանահատմանը հանցակից լինելու մեջ։
Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատն անցկացվել էր 2021 թվականի դեկտեմբերի 9-ին։
Միխեիլ Սաակաշվիլին, ով ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։