Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել. փաստաբաններ

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն, ազատ է արձակվել։

Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբանները:

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», – ասված է պաշտպանների հայտարարության մեջ։