Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. դեկտեմբերի 15-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 41.5 կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝  ավտոմեքենայի վարորդը հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 58-ամյա բնակչին և դիմել փախուստի: Վերջինս տեղում մահացել է:

      Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնին: 

Նախաքննությունը շարունակվում է:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։