«Իհարկե պատրաստ եմ». Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ աշխատելու մասին. Տեսանյութ

«Իհարկե պատրաստ եմ». Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ աշխատելու մասին. Տեսանյութ
«Իհարկե պատրաստ եմ». Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ աշխատելու մասին. Տեսանյութ

Բացարձակապես կաշկանդվածություն չունեմ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի իշխանական վերնախավի հետ և գուցե այդ ամենը կաշկանդի իրեն պաշտոնավարման ընթացքում։

 Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Նախորդ գումարման խորհրդարանը Վահե Գրիգորյանին չընտրեց ՍԴ անդամ։ «Ես այդ պաշտոնում ընտրվելու և երդում տալու դեպքում․․․ Երդում չեմ տալու, որպեսզի որևէ խմբավորման ներկայացուցիչ դառնամ»,- վստահեցրեց Վահե Գրիգորյանը` հույս հայտնելով, որ ինքը կընտրվի ՍԴ անդամ։

«Իմ տպավորությունը դրական էր, դրական էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո»,- նշեց Գրիգորյանը։ Factor.am-ի հարցին՝ ինքը պատրա՞ստ է աշխատել Սահմանադրական դատարանի նախագահ, Վահե Գրիգորյանն արձագանքեց․ «Իհարկե, պատրաստ եմ»։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում