Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ»,- գրել է Գևորգյանը։