Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցի քննությունը կշարունակվի վաղը․ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է նիստին

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը:

Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ քննությունը տևել է շուրջ երկուսուկես ժամ, այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 30–ին՝ ժամը 13:00–ին:

Պաշտպանը նաև հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը եղել է դատարանում, մասնակցել նիստին, կողմերն իրենց փաստարկներն են ներկայացրել, անցկացվում է ծավալուն քննություն:

Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։