Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել. Վազգեն Մանուկյան․ Armtimes.com

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Արարատի մարզ Արարատ քաղաք: Մշակույթի տանը Մանուկյանը հանդիպում է բնակիչների հետ։ Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։

Այցի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց Վազգեն Մանուկյանի աջակիցների եւ տեղի բնակիչների միջեւ:

Քաղաքացիները հիշեցնում էին, որ վարչապետի թեկնածուն իր ճանապարհը փակած քաղաքացիներին անվանել է «բոմժեր»։ «Ամոթ ա, ժողովրդին խեղդիք, խեղդիք։ Հերիք ա, իրան չի սազում հելնի գա վարչապետ, բոմժ ա»,- դիմելով «Հայրենիք փրկության շարժման» անդամներին՝ նշեց տարեց քաղաքացիներից մեկը։ 

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետի միասնական թեկնածու համարվող Մանուկյանը խոսեց քաղաքացիներին «բոմժեր» անվանելու մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։