ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին․ Տեսանյութ

Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։
Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։ Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։

Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց երկու երկրների սերտ փոխգործակցությունը։
Հանդիպմանը ներկայացվեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ինչպես և քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։