Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:

Այցը կտևի դեկտեմբերի 4-ը ներառյալ, որի ընթացքում  Գլխավոր հանձնակատարը Կիևում կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպված ֆորումին, հանդիպումներ կունենա գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, առաջին անգամ կմեկնի Օդեսա և հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ, կծանոթանա կատարված աշխատանքներին ու խնդիրներին, կնախանշի հետագա համագործակցության ուղիները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: