«Զանգեզուր» արգելոցում շաբաթօրյակ է. լուսանկարներ

Շրջակա միջավայրի նախարարության ենթայակությամբ գործող ՊՈԱԿ-ները միացել են համապետական շաբաթօրյակին: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում մեկնարկել ընթացքի մեջ են մաքրման աշխատանքները՝ ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող բնապահպանական հատուկ պահպանվող տարածքներում և հարակից համայնքներում։

«Միասին մաքրենք մեր երկիրը», -նշում են նախարարությունից: