Սուրբ Սոֆիայում աղոթել ցանկացող քրիստոնյաներին թուրք իմամը Հայաստան ու Հունաստան է ուղարկել.Factor

Բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում ցանկանում են քրիստոնեական աղոթքներ հնչեցնել Սուրբ Սոֆիայում, թող գնան Հայաստան կամ Հունաստան։

Twitter-ի իր միկրոբլոգում գրել է մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի նախկին իմամ Մեհմեթ Բոյնուքալընը, գրում է Greek City Times-ը:

Բոյնուքալընը ներկայում Ստամբուլի Մարմարա համալսարանում աստվածաբանության պրոֆեսոր է։ Նա եղել է Սուրբ Սոֆիայում նշանակված առաջին իմամն այն բանից հետո, երբ անցյալ տարի Թուրքիայի կառավարության կողմից քրիստոնեական տաճարը մզկիթի վերածվեց:

Նա ութ ամիս է ծառայել Սուրբ Սոֆիայի տաճարում: Բոյնուքալընի կապը պահպանողական իսլամի հետ լավ հայտնի է Թուրքիայում, գրում է պարբերականը։

Կարծիք կա, որ նրա ազատումը կապված է եղել կրոնի հարցում ավելորդ ծայրահեղականության հետ, չնայած, նախկինի իմամի խոսքով, հենց ինքն է գերադասել զբաղվել ակադեմիական գործունեությամբ։

Այս մասին հայտնում է Factor.am-ը