Երթուղայինում սպանել են ուղևորին, որը պահանջել է դիմակ կրել․ սպանություն գործած անձը դիմել է փախուստի ․ Factor.am

Այսօր ժամը 11։30-ի սահմաններում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հրաժարվում էին տեսախցիկի առջև խոսել, բայց որոշ մանրամասներ հայտնեցին։

Ըստ նրանց փոխանցած տեղեկության սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած մեկ այլ քաղաքացու խնդրել է, որ պաշտպանիչ դիմակ դնի։ Ծագել է վիճաբանություն և դիմակ չկրող ուղևորն իր մոտ եղած դանակով հարվածել է դիմակ կրել պահանջող ուղևորի կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

Ըստ ականատեսների սպանված ուղևորը մոտ 40 տարեկան տղամարդ է։

Մանրամասները՝ այստեղ