Ադրբեջանական ԶՈւ-ի՝ Ներքին Խնձորեսկ մտնելու և պահանջներ ներկայացնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը մտել են Ներքին Խնձորեսկ և ինչ որ պահանջներ ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը։

 Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը հայտնել է, որ տարածված տեղեկությունը կեղծ է։

 «Համայնքում ամեն ինչ նորմալ է, որևէ ադրբեջանցի այստեղ չի եկել»,- հայտնել է համայնքի ղեկավարը։