Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Կարող եք համոզված լինել, որ այդ հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է ՝ բոլոր մակարդակներում՝ և ՌԴ-ի հետ մեր շփումներում, և մնացած գործընկերների հետ շփումներում, և Ադրբեջանի հետ շփումներում: Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»,-ընդգծեց Փաշինյանը:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը՝ Ադրբեջանը մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձրել հայ գերիներին: