Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից 86 մարդ է մահացել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Սեպտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  3 034 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 559 943-ն են, գրում է Ալիք Մեդիան։

Նախօրեին կատարվել է  36 400 թեստ, որից 21 132  -ը՝ հակամարմինների,15 268- ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  3 952 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 506 486  մարդ:

Վարակից մահացել է ևս 86 մարդ, ընդհանուր՝  7 649:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8,34%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 9.72%, վերջին 7 օրվանը՝ 8,98%։