60 700 դեղաչափ «Moderna» պատվաստանյութը ժամանել է Հայաստան

Նվիրաբերված 60 700 դեղաչափ «Moderna» պատվաստանյութը 2021 թվականի նոյեմբերի 9-ին ժամանել է Հայաստան։ Այն իրականացվել է ՀՀ քաղաքացիներին Սլովակիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ։

Այդ մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն են հանձնել Հայաստանում Սլովակիայի հանրապետության դեսպան Միրոսլավ Հացեկը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը «Զվարթնոց» օդանավակայանում։

Ներկա էին նաև ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը և Սլովակիայի հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

««Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասնակից Սլովակիան ուրախ է Հայաստանին նվիրաբերել «Moderna» պատվաստանյութը։ Պատվաստվելը լավագույնս կօգնի պաշտպանվել համավարակից և պաշտպանել մյուսներին։ Հույս ունենք, որ նվիրաբերված պատվաստանյութը կօգնի Հայաստանի կառավարությանը պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավն արագացնելու գործում»,- նշեց Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպան Միրոսլավ Հացեկը։«Պատվաստանյութի նոր խմբաքանակի տրամադրումը Հայաստանին, հատկապես՝ Covid-19 հաստատված դեպքերի ներկա իրավիճակում, կարծում ենք՝ տեղի է ունենում ճիշտ ժամանակին։

Այս ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի՝ շարունակել ապահով և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիության ընդլայնումը և վերջ դնել համավարակին՝ պաշտպանելով ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը»,- ընգծեց Յան Պլեշինգերը։