Պուտինը հայտնել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոխվել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը փոփոխությունների է ենթարկվել ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց այն բանից հետո, երբ Ղարաբաղի կարգավիճակը որոշվեց Ադրբեջանի կազմում»,- ասել է Պուտինը: