Սարգիս Ստեփանյանը դարձել է միջազգային պարաաթլետիկայի առաջնության չեմպիոն

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաի նախագահ Սարգիս Ստեփանյանը դարձել է միջազգային պարաաթլետիկայի առաջնության (գնդի հրում և սկավառակի նետում) չեմպիոն։

Այս մասին հայտնում են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից։

Առաջնությունը, որին մասնակցել է 15 երկրի 163 մարզիկ, անցկացվել է Չեխիայում։ Սարգիս Ստեփանյանը ՀՖԿՍՊԻ-ի մագիստրատուրայի 2020 թ․ շրջանավարտ է։