Զելենսկին ահազանգում է, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ԱԷԿ-ը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ահազանգում է, որ ռուսաստանցի զինվորականները փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։

«Մեր պաշտպանները իրենց կյանքն են զոհում, որպեսզի չկրկնվի 1986 թվականի ողբերգությունը։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Շվեդիայի վարչապետին։ Սա պատերազմ է ամբողջ Եվրոպայի դեմ»,- Թվիթերում գրել է Զելենսկին։

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ավելի վաղ հայտնել է, որ Բելառուսի տարածքից զինվորականներ են մտել Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտի։