Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ծեծի՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, գողության նախապատրաստման, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից: