Թուրքական դատարան. Թուրքիայի ՆԳՆ-ն մեղավոր է Դինքի սպանության մեջ

Թուրքական դատարան. Թուրքիայի ՆԳՆ-ն մեղավոր է Դինքի սպանության մեջ
Թուրքական դատարան. Թուրքիայի ՆԳՆ-ն մեղավոր է Դինքի սպանության մեջ

Ստամբուլի վարչական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիայի Ներքին գործերի Նախարարությանը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինք սպանությունը չկանխելու համար: Այդ մասին գրում է թուրքական Taraf թերթը:

« 2007 թվականի հունվարի 19-ին Ակօս թերթի առաջ զինված հարձակման արդյունքում սև մի սպանությանը զոհ գնացած Հրանտ Դինքի սպանության գործում շատ կարևոր մի զարգացում է տեղի ունեցել»,-գրում է թերթը:

Պարբերականը տեղեկացնում է, որ Դինքի եղբայրներ` Խոսրով և Երվանդ Դինքերի անունից Ներքին Գործերի Նախարարության դեմ  ներկայացրած հայցում պետական այս մարմինը մեղադրվել է իր պարտականույթունների մեջ թերանալու և  Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու համար:

« Նշված նախարարության պարտավորության մեջ է մտնում փոխհատուցում մուծելը» ,-նշվել է Դինքի եղբայրների հայցում:

 

 

© Medialab.am