Ում խղճին են մարդկային կյանքերը

Այս ամսվա սկզբին Հայաստանում արշավ սկսեց ընդդեմ «Դժվար ապրուստ» սերիալի, որին մեղադրում էին հոռետեսություն, դժբախտության կուլտ, հուսահատություն քարոզելու մեջ: Նշվում էր, որ դա հատուկ է նաեւ հայկական այլ սերիալների, որոնց վրա ներկայում դաստիարակվում է հասարակությունը:
Սերիալների ազդեցությունն իսկապես մեծ է: Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բնակիչները, ռումբերի տակ, զրկված լույսից ու տեղեկատվությունից, հեռուստացույցը միացնում էին գեներատորից եւ դիտում Սանտա-Բարբարա սերիալը: Դա անհեթեթ կոլաժ էր՝ նկուղում, գազի այրիչի լույսի տակ, նստած են կանայք եւ երեխաներ եւ երազելով նորմալ կյանքի մասին, դիտում են ամերիկյան սերիալ: Հնարավոր է՝ դա շատերին օգնեց պահպանել ոգին եւ հաղթահարել դժվարությունները:

Հետո սկսեց լատինամերիկյան սերիալների հաղթական շքերթը, որից հետո հետխորհրդային շրջանում կտրուկ աճեց ամուսնալուծությունների եւ կրկնամուսնությունների թիվը: Այդ սերիալները հայկական ավանդական կյանք ներմուծեցին ընտրության ազատության գիտակցումը, եւ եթե մի կողմից դա փչացրեց «ամուսնության-ամուսնալուծության հաշվետվությունը», մյուս կողմից մարդիկ սկսեցին ավելի թեթեւ վերաբերել շատ երեւույթների, որոնք նախկինում համարվում էին անդառնալի ողբերգություն:

Սակայն շուտով հայկական հեռուստաալիքները, ի դժբախտություն հեռուստադիտողի, սկսեցին իրենք սերիալներ նկարել: Չխոսելով դերասանական խաղի եւ ռեժիսուրայի մակարդակի մասին, պետք է նշել այդ ֆիլմերի սցենարները, որոնք հիշեցնում են բորբոքված երեւակայության արդյունք կամ էլ քաղաքական հատուկ պատվեր: Այդ սերիալները լի են հուսահատությամբ, վշտով, անօրինականությամբ, դրանք պսեւդոբարոյականությամբ արդարացնելու փորձով: Դրանք հեռուստադիտողի մոտ կարծրացնում են այն կարծիքը, որ Հայաստանում չի կարող լինել լուսավոր, ուրախ կյանք, այստեղ թագավորում են «լավ տղերքը», իսկ մյուսները դժբախտ են:Կարդալ ավելին