Կարո Փայլան․ «Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ»

Կարո Փայլան․ «Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ»
Կարո Փայլան․ «Պիտի միշտ Արթուրի կողքին լինեմ»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է ստամբուլահայ 13-ամյա հայ պատանի Արթուրի հետ, ով դարձել էր թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման «զոհը»։

Հաթիփօղլուն Արթուրին համոզել էր ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ 

Փայլանը Արթուրի հետ հանդիպումից լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը։ 

«Հանդիպեցի Արթուրին։ Նա լավ է։ Միշտ պիտի նրա կողքին լինեմ։ Կանեմ ամեն ինչ, որ նրան պաշտպանեմ չարից»,- գրել է Փայլանը։ 

Հիշեցնենք, որ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և գնում է հայկական եկեղեցի։

Աղբյուր`Ermeni haber