Արթուր Վանեցյանից հետո ՊՎԾ-ն ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում

Արթուր Վանեցյանից հետո ՊՎԾ-ն ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում
Արթուր Վանեցյանից հետո ՊՎԾ-ն ԱԱԾ-ում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում

Factor.am-ի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայությունն արդեն տևական ժամանակ է՝ Ազգային անվտանգության ծառայությունում լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում: Կառույցում ուսումնասիրությունները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ:

Նշենք, որ հեղափոխությունից հետո մինչ այս՝ ԱԱԾ-ում ընդհանրապես ստուգումներ չեն անցկացվել: Այս կապակցությամբ Factor.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «ՊՎԾ-ն կարող է իրականացնել ստուգումներ՝ օրենքով նախատեսված գերատեսչություններում»: Պետական վերահսկողական ծառայությունը իրականացվող ստուգումները խիստ գաղտնի է պահում:

Մեր հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում ստուգումներ են իրականացվում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, կառույցի լրատվականից Factor.am-ին պատասխանեցին. «Կան ուսումնասիրություններ, որոնք հրապարակման ենթակա չեն մինչև ուսումնասիրությունների ավարտը՝ ընթացքը չխոչընդոտելու նկատառումով: Ուսումնասիրություններն իրականացվում եմ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա»:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում ԱԱԾ գրեթե բոլոր վարչություններում: Ուսումնասիրվում են գնումների, ֆինանսատնտեսական գործընթացները: Ուշագրավ է այն, որ ստուգումները սկսվել են Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո: