2021 թվականի առաջին կեսում Վրաստանում մահերի թիվը գերազանցում է ծնվածների թվին

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ երկրում կենդանի ծնունդների թիվը 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 21 839 երեխա: Նույն ժամանակահատվածում երկրում մահացել է 25 821 մարդ, հայտնում է Ալիք մեդիան:

Ինչպես նաև, 2021 թվականի առաջին կիսամյակում բնական աճը (կենդանի ծնունդների և մահացածների թվի միջև տարբերությունը) կազմել է -3,982 մարդ:

Բնական աճի դրական տեմպեր են նկատվել միայն երկրի երկու շրջաններում՝ Աջարիայի ԻՀ-ում (717) և Քվեմո Քարթլիում (195):

Ըստ GeoStat-ի տվյալների, 2021 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է 9 163 ամուսնություն և 4 675 ամուսնալուծություն: