Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին ուղղված նամակում:

Նա նախ նշել է, որ դեսպանին գրում է՝ ի պատասխան ԼՂ-ի վրա ռազմական հարձակումների վերաբերյալ Ամերիկյան պետությունների կազմակերպության հայտարարության արձագանքի