Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 88 տարեկան է, հոսպիտալացվել է բրոնխիտի բուժման նպատակով։ Վատիկանի հայտարարության համաձայն, այսօր առավոտյան նա տեղափոխվել է հիվանդանոց՝ անհրաժեշտ ախտորոշիչ թեստեր անցնելու և բուժումը շարունակելու համար։

Հաղորդվում է, որ այս ամսվա սկզբին նա ուխտավորներին հայտնել էր, որ տառապում է լուրջ շնչառական խնդիրներից, ինչը հետագայում Վատիկանը հաստատել է որպես բրոնխիտ։