Ինչ է անելու Հայաստանը Մաքսային միության վերանալուց հետո

Ինչ է անելու Հայաստանը Մաքսային միության վերանալուց հետո
Ինչ է անելու Հայաստանը Մաքսային միության վերանալուց հետո

Ռուսաստան-Ուկրաինա. Հայացք Երեւանից Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը զգուշացրել է Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի քաղաքականության կապակցությամբ համաշխարհային հնարավոր սկանդալի վերաբերյալ: Հնարավոր է, Մոսկվայում արդեն խիստ փոշմանել են Ուկրաինայի Եվրասոցացման կապակցությամբ իրականացրած թելադրանքի համար: Ձեռք չի բերվել գլխավորը՝ Արեւմտյան հանրությունը չի ընդունել մարտահրավերը եւ Ռուսաստանի հետ չի մտել բանակցությունների մեջ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արեւելյան Եվրոպայի […]

Ռուսաստան-Ուկրաինա. Հայացք Երեւանից

Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը զգուշացրել է Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի քաղաքականության կապակցությամբ համաշխարհային հնարավոր սկանդալի վերաբերյալ: Հնարավոր է, Մոսկվայում արդեն խիստ փոշմանել են Ուկրաինայի Եվրասոցացման կապակցությամբ իրականացրած թելադրանքի համար:

Ձեռք չի բերվել գլխավորը՝ Արեւմտյան հանրությունը չի ընդունել մարտահրավերը եւ Ռուսաստանի հետ չի մտել բանակցությունների մեջ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Արեւելյան Եվրոպայի խնդիրներով: Այդ բանակցությունները, մասնավորապես Եվրոպա-Ուկրաինա-Ռուսաստան ձեւաչափով, պետք է դառնային Ռուսաստանի աշխարհքաղաքական ու գեոտնտեսական շրջափակումը եւ նրա իշխող ռեժիմի մեկուսացումը թույլ չտալու միջոց, եւ նպաստեին համաշխարհային քաղաքական գործիչների «ակումբ» Պուտինի վերադարձին:

Յանուկովիչի փախուստից հետո Մոսկվան վերջապես հասավ Պուտինի ու արեւմտյան երկրների առաջնորդների հեռախոսազրույցներին: Սակայն դա արդեն առարկայական խոսակցությունների տեսք չուներ: Մոսկվայում աստիճանաբար սկսում են հասկանալ, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն իրանից ներկայացնում է տեղական մանր ֆունկցիոներներ, որոնք մատը պահում են միջուկային կոճակի վրա:

Տարածաշրջանային էքսպանսիան կարող է լինել միայն կայսերական, եւ պահանջում է ականավոր քաղաքական գործիչներ, ավելի ճիշտ՝ աշխարհքաղաքական գործիչներ, որոնք քիչ չեն եղել Ռուսաստանի պատմության մեջ: Ռուսական էլիտան աստիճանաբար մանրացել է, դարձել մանր տրամաչափի: Ներկայիս հարուստների ու դեռ չբռնված տնտեսական հանցագործների օլիգարխական խմբավորումն ակնհայտորեն ի վիճակի չէ լուծել կայսրության վերստեղծման խնդիրը:

Դրա համար Մոսկվան չունի ոչ իրական շահագրգռվածություն, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ սերունդ, որը պատրաստ լինի զոհաբերության հանուն կայսերական գաղափարի: Կան միայն անսկզբունք քարոզիչներ եւ խամաճիկային կառավարություններ վասալային երկրներում, որոնք հենց դրան էլ սպասում են, որ թոթափեն մոսկովյան թելադրանքը:

Սակայն, այսպես թե այնպես, պետք է արձագանքել աղետին, որը տեղի է ունեցել Ուկրաինայում: Ընդ որում, աղետի մեջ է ամենեւին էլ ոչ Ուկրաինան, այլ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Մոսկովյան այդ արկածախնդրության գլխավոր արդյունքն են՝ ուկրաինացիների համար ատելի ռեժիմի տապալումը, ներկայում արդեն ուկրաինացի ողջ ժողովրդի կորուստը Ռուսաստանի համար, որին խիստ նվաստացրել են, Ռուսաստանի շրջափակման ուժեղացումն արեւմտյան ուղղությամբ, Ռուսաստանում ներքաղաքական ճգնաժամի առաջացումը, ռուսական արտաքին ռազմավարությունների վերանայումն ու վերաիմաստավորումը, այդ թվում Սեւծովյան եւ Կենտրոնասիական ուղղություններով:

Ինչ վերաբերվում է «արեւմտյան ուղղությամբ Ռուսաստանի շրջափակման ուժեղացմանը», դա կապված է ոչ այնքան ԱՄՆ եւ մեծ Բրիտանիայի ճնշման ուժեղացման, որքան Գերմանիայի, ինչպես նաեւ մայրցամաքային Եվրոպայի պետությունների հետ պարտավորեցնող հարաբերությունների սկզբունքային ավարտի հետ, որոնք ինչպես երբեւէ համախմբվելու են ՆԱՏՕ-ի շուրջ եւ պատրաստ են դրական ընդունել Դաշինքի ցանկացած պաշտպանական նախաձեռնություն, նախեւառաջ եվրոպական անվտանգության խնդիրներով:

Նախեւառաջ, հարկ է դուրս գալ Ուկրաինայում ստեղծված վիճակից: Խարկովում սարքած ռուսալեզու շաբաշը, որտեղ հնչում էին միայն նվնվոց, հառաչանք ու անեծքներ, դարձավ Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության վատ նախազգուշացում: Խարկովյան այդ սխոդկայի առաջնորդներն արդեն հասցրել են փախչել Ռուսաստան, եւ այդ թատրոնին մասնակցել են միայն իրենց կրիմինալ գործունեությունն արդեն ռուսական անձնագրերով շարունակելու հնարավորություն ստանալու համար: Այսինքն, նույնիսկ այդ մասշտաբային սադրանքը դարձել է լիովին անիմաստ եւ որեւէ ազդեցություն չի գործել Կիեւի վրա:

Իրականում այդ հերթական հնարքը որեւէ ընդհանուր բան չունի Մոսկվայի իրական նպատակների հետ: Ռուսաստանին պետք չեն Ուկրաինայի ռուսալեզու գավառները, դա պարզապես ծիծաղելի է մոսկովյան ներկայիս տրամաբանության ու շահերի տեսակետից: Մոսկվայում ոչ ոք չի պատրաստվում դոտացիաներ հատկացնել իրեն չպատկանող մարզերի արդյունաբերությանը: Ռուսալեզու մարզերը Ռուսաստանին պետք են Ուկրաինայի կազմում, որպես ազդեցության լծակ:

Ի՞նչ տեղի կունենա Ձախափնյա Ուկրաինայի հետ: Եթե Մոսկվան այս հարցում լրացուցիչ սադրանքների չգնա, որեւէ առանձնահատուկ բան տեղի չի ունենա: Ձախափնյա Ուկրաինան կմնա Դնեպրի ձախ ափին, իսկ նոր իշխող ռեժիմի բավարար պրագմատիզմի դեպքում այդ մարզերը կստանան առավել լայն վարչական եւ տնտեսական իրավունքներ: Խարկովի սխոդկայում ըստ էության այդ մասին էլ հայտարարվել է:

Մեկ օրվա ընթացքում ռուսական քարոզչությունը փոխել է իր տոնայնությունը եւ «երկվա» ծայրահեղականներին ու ֆաշիստներին սկսել է անվանել Ուկրաինայի կառավարություն: Արդյոք դա կապված է Յուլիա Տիմոշենկոյի՝ Ռուսաստանի վերջին հույսի, ազատ արձակվելու հետ: Հնարավոր է, սակայն, ավելի շուտ, Ռուսաստանը բախվել է իր ժամանակակից պատմության «մեծ փակուղուն», եւ հարկ է ոչ միայն պահպանել սեփական դեմքը, այլեւ ապահովել ազգային անվտանգությունը:

Արեւմտյան հանրությունը գործնականում ճանաչել է նոր կառավարությունը, եւ շատ պետություններ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական ու քաղաքական աջակցություն հատկացնել Ուկրաինային:

Ռուսաստանն Ուկրաինայի վրա ազդելու ահռելի լծակներ ունի եւ երեւում է հույս է դնում ուկրաինացի ներկայիս առաջնորդների պրագմատիզմի եւ նրանց հնարավոր հակասությունների վրա, նոր, քիչ թե շատ կանխատեսելի հարաբերություններ հաստատելու համար: Մոսկվան կաջակցի պրագմատիկներին, դա ակնհայտ է, սակայն նա ստիպված է համակերպվել այն մտքին, որ Ուկրաինայի ապագան Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունն է:

Ներկայում Ռուսաստանին հետաքրքրում է, թե ինչպես թույլ չտալ ՆԱՏՕ-ի զորքի եւ բազայի մուտքը Ուկրաինա եւ պահպանել Սեւծովյան նավատորմի բազան: Ուկրաինայի ցանկացած կառավարություն փորձելու է Ռուսաստանի հետ հաստատել հավասար, բարիդրացիական հարաբերություններ, ի վերջո խոսքը ոչ թե պետությունների, այլ ժողովուրդների հարաբերությունների մասին է: Սակայն Ուկրաինան Ռուսաստանի հետ հարաբերությունը կառուցելու է որպես անկախ պետություն, որն ազատորեն որոշում է իր ապագան:

Այս հեռանկարը, որի հետ Ռուսաստանը չի կարող չհաշտվել, ազդելու է հարավային ռազմավարական ուղղությամբ նրա քաղաքականության վրա, եւ այստեղ մտադրությունները չեն կարող չճշգրտվել, ընդ որում՝ մոտ հեռանկարում: Նոր իրավիճակում անհրաժեշտ է դուրս գալ Ռուսաստանի հետ ստեղծված հարաբերությունների շրջանակներից, առանց մեծ կորուստների, թեեւ դա դժվար թե հնարավոր լինի:Կարդալ ավելին