Գանձակ համայնքի Սիլվա Կապուտիկյան եւ Խաչատուր Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտվել էր նախորդ տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Իսկ երկրորդ փուլի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերի ընթացքում:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75 միլիոն 348 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 45 միլիոն 208 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 30 միլիոն 139 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը եւ «Գանձակ» հիմնադրամը:
Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը առաջին փուլում կազմել է 34 միլիոն 320 հազար դրամ, երկրորդ փուլում՝ 36 միլիոն 629 հազար դրամ: Ծրագրի իրականացման համար «Գանձակ» հիմնադրամի կողմից կատարված ներդրումը կազմել է 8 միլիոն 690 հազար դրամ: «Նախորդ տարի սույն ծրագրի առաջին փուլի շրջանակներում հիմնանորոգվել է Սիլվա Կապուտիկյան փողոցն ամբողջությամբ՝ 670 գծամետր երկարությամբ:
Եվս 350 գծամետր հիմնանորոգվել է Խաչատուր Աբովյան փողոցում: Առաջին փուլում 20 միլիոն 592 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության ներդրումը, 8 միլիոն 580 հազար դրամ՝ «Գանձակ» հիմնադրամի, 5 միլիոն 148 հազար դրամ՝ Գանձակի համայնքապետարանի ներդրումը: Այս տարի ծրագրի երկրոդ փուլով Խաչատուր Աբովյան փողոցում կասֆալտապատվի մնացած 500 գծամետրը:
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 629 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 21 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 14 միլիոն 651 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը: Ծրագիրը կմեկնարկի առաջիկա օրերին եւ կավարտվի այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։