Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային բախումներում վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ. Azatutyun.am

Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային բախումներում վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ. Azatutyun.am
Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային բախումներում վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ. Azatutyun.am

Վրաստանի մայրաքաղաքում ողջ գիշեր շարունակված բողոքի ակցիաներից հետո լուսադեմին ոստիկանությունը իրավիճակը վերցրեց լիակատար վերահսկողության տակ:

Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Թբիլիսիի իշխանությունները հունիսի 21-ին հայտարարել են, որ մոտ 70 մարդ, այդ թվում` 39 ոստիկան, վնասվածքներ են ստացել փողոցային բախումների ժամանակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ու թեև այսօր առավոտյան ոստիկանությունը իրավիճակը վերցրեց իր լիակատար վերահսկողության ներքո, ընդդիմության առաջնորդները խոստացել են վերադառնալ Թբիլիսիի փողոցներ:

«Մենք նորից կհանդիպենք Ռուսթավելի պողոտայում՝ ժամը 7-ին: Մենք մարդկանց հետ պետք է համաձայնեցնենք գործողությունների պլանը», – հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: