Անկախությանն ընդառաջ.Երևանը՝ լուսային նոր հանդերձանքով

Անկախությանն ընդառաջ.Երևանը՝ լուսային նոր հանդերձանքով
Անկախությանն ընդառաջ.Երևանը՝ լուսային նոր հանդերձանքով

ՀՀ անկախության 20-ամյակի և տոնակատարությունները մայրաքաղաքը կդիմավորի լուսային նոր, ժամանակակից լուծումներով հագեցած հանդերձանքով։
Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքի արտաքին և գեղարվեստական լուսավորություն ապահովման նպատակով լուսավորվել են պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը։

Մայրաքաղաքի բնակչությանն ու հյուրերին գունային նոր լուծումներով լուսավորությամբ են ներկայանում Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի, Մատենադարանի, ինչպես նաև Պարոնյան փողոցի թ. 1, Գրիգոր Լուսավորչի թ. 12, Մաշտոցի պողոտայի թթ. 3, 4 հասցեներում գտնվող շենքերը:

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:Ժամանակակից գեղագիտական լուսավորությամբ են զարդարվել նաև Հաղթանակի և Կիևյան կամուրջները։

Ըստ հաղորդագրության, լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան։

Հատուկ լուսավորություն է անցկացվել Հրազդանի կիրճում։ Մյասնիկյան պողոտայի ժայռային բարձունքի 2 հատվածներ նույնպես լուսավորված են:

Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից էներգախնայող 320 LED գունավոր լուսատու` 19 կվտ/ժամ հզորությամբ: Ռելիեֆային լուսավորությամբ այդ լուսարձակները կարող են ապահովել մինչև 16 միլիոն գունային երանգ:

Լուսային նոր հանդերձանք է հագել նաև Հանրապետության հրապարակը, ուր նախատեսված է անցկացնել տոնական գլխավոր միջոցառումները։ Այստեղ ավելի վառ և պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով:

Բոլոր աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները։

© Medialab.am