Հալեպում կորոնավիրուսից մահացել է սիրիահայ հայտնի բժիշկը․ «Արևելք»

Օրերս կորոնավիրուս հիվանդությունից մահացել է սիրիահայ հայտնի բժիշկ, Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ Ջանի Հադդաթը։ Այդ մասին տեղեկացնում է «Արևելքը»։

Ըստ աղբյուրի, հայտնի բժշկի հուղարկավորությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ օգոստոսի 14-ին։

Նկատենք, որ Ջանի Հադդաթը տարբեր ժամանակներում Հայաստանում բարեգործական վիրահատություններ է կատարել։