Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ` 10-րդ անգամ․ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն 10-րդ անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար։

«Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ` 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակն ստանալն ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկ միասնություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։