Քաղաքապետարանի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում․ խոսնակ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ թեմայի վերաբերյալ մի քանի լրատվամիջոց այսօր հարցում է արել, հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։

Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»։