Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը չի փոխվի․ Գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը

Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը չի փոխվի․ Գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը

Գլխավոր դատախազությունը մերժել է Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որում որպես խափանման միջոցի փոփոխության հիմնական պատճառ ներկայացված է Սամվել  Մայրապետյանի առողջական վատ վիճակի մասին տեղեկություն: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնին։ 

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել»,– Factor.am-ին տեղեկացրել է մ դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։