Պատվո պահակներ կընտրվեն

Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում իրականացվելու է ընտրություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,-ասված է հայտարարության մեջ։