Ռուսերենը ավելացել է քննությունների մեջ որպես օտար լեզու

Ռուսերենը ավելացել է քննությունների մեջ որպես օտար լեզու
Ռուսերենը ավելացել է քննությունների մեջ որպես օտար լեզու

Այս տարվանից բուհական ընդունելության քննությունների օտար լեզուների շարքում ավելացվել է նաև ռուսաց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների ասոցիացիայի 2-րդ համագումարի ժամանակ:

«Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կրթական բարեփոխումների իրականացման գործում խոշոր գործընկեր է, և պատահական չէ, որ վերջին տարիներին երկկողմանի ծրագրերի իրականացումը զարգացման միտում ունի»,- հավելել է նախարարը:

Համագումարի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ մարզերի 150-ից ավելի ուսուցիչներ, քննարկվել են նաեւ դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական հմտությունների բարձրացման, դասավանդման նոր մեթոդիկաների կատարելագործման հետ կապված խնդիրներ:

© Medialab.am