Բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան:

Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: 

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։