ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ, եթե բանակցությունների արդյունքը չբավարարի ամերիկյան կողմին։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ «կարմիր գիծը» կլինի այնպիսի համաձայնությունը, որը չի համապատասխանի ԱՄՆ շահերին։
«Անկասկած, սահմանը կլինի այն գործարքը, որը մեզ համար լավ չի լինի։ Ես բանակցում եմ, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ Իրանը «շատ լավ բանակցողներ» ունի, սակայն Միացյալ Նահանգները, ըստ նրա, առավելություն ունի ռազմական ոլորտում։
«Նրանք խորամանկ են, բայց վերջիվերջո բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, որովհետև մենք ռազմական տեսանկյունից հաղթել ենք նրանց»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև պնդել է, որ Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը լիովին ոչնչացվել են։
«Նրանք ունեին 159 նավ, և այժմ դրանցից յուրաքանչյուրը ծովի հատակին է։ Մենք ջրի տակ գտնվող հարյուրավոր նավերի լուսանկարներ ունենք։ Ռազմածովային ուժերը 100 տոկոսով ոչնչացված են։ Օդուժը նույնպես՝ 100 տոկոսով»,- ասել է Թրամփը։



















