ԵՄ-ն դիտարկում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հարցը

Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Կարո՞ղ ենք ֆինանսավորել և լրացնել ԱՄՆ-ի՝ ռադիոկայանի ֆինանսավորման կորստի բացը: Այս հարցի պատասխանը ավտոմատ չէ, քանի որ շատ կազմակերպություններ նույն խնդրով են մեզ դիմում: Բայց նախարարները պնդում էին, որ մենք քննարկենք դա և ելք գտնենք»,- նշել է նա:

Կալասը «Ազատություն» ռադիոկայանն անվանել է ժողովրդավարության փարոս և ափսոսանք հայտնել ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։