Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Ղազարյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Հրաչյա Ղազարյանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

«Արմենպրես»-ն իր խորին ցավակցություններն է հայտնում Հրաչյա Ղազարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ 

Հրաչյա Ղազարյանը հիմնադրել է Երիտասարդական փորձարարական թատրոնը՝ «Փոսի թատրոն»: Նա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վաստակաշատ դասախոս էր: