Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձվեց

Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձվեց
Մահացած զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատական նիստը հետաձվեց

2014 թվականի փետրվարի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՝ ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննության շրջանակներում նշանակված էր դատական նիստ:

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ե. Դարբինյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությամբ հայտնվել է, որ գործով ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանը և մյուսները դեռևս չեն էտապավորվել «Գորիս» ՔԿՀ-ից:

Տուժող կողմը գտավ, որ անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը դատաքննությունը  ամբաստանյալների և մեղադրող կողմի ներկայությամբ իրականացնելու պատճառով:

Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի մասին կտեղեկացնենք հետագայում:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամլո հաղորդագրությունը: 

© Medialab.am