Հետախուզվողը ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 3-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցից բերման է ենթարկվել Էդուարդ Ղ.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Էդուարդ Ղ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։