ԱԻՆ-ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 4-ին կայացել է ԱԻ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Գերատեսչության ղեկավար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորել է աշխատակցի օրվա առթիվ, բոլորին մաղթել անփորձանք աշխատանք և հաջողություններ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Միևնույն ժամանակ Անդրանիկ Փիլոյանն ընդգծել է, որ այս տարի տոնը նշվում է երկրի և ազգի համար դժվարին ժամանակահատվածում:

Նախարարության աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Շնորհավորանքներից զատ` նախարարության մի խումբ աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ արժանացել են նաև պատվոգրերի, ստացել մեդալներ, առաջին սպայական կոչում հուշանվերներ: