Փրկարարները հայտնաբերել են դի

Հուլիսի 31-ին, ժամը 08։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ոսկեհատ Գ․-ի դին (ծնված 1949 թ․)։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։