Խորենացի փողոցի մսի վաճառքի մի քանի կետերում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ. ՍԱՊԾ

Խորենացի փողոցի մսի վաճառքի մի քանի կետերում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ. ՍԱՊԾ
Խորենացի փողոցի մսի վաճառքի մի քանի կետերում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ. ՍԱՊԾ

Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ:

Հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ խմբաքանակը հայտնաբերել են իրենց տեսուչները՝ հերթական շրջայցի ժամանակ:

Նշվում է, որ որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

«Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ: