Վարչապետի հրաժարականի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. Թունյան. Factor TV

Վարչապետի հրաժարականի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կայքերից մեկում հրապարակում է եղել, թե երեկ քննարկվել է վարչապետի հրաժարականի հարցը:

«Այդ հրապարակումն ուղղված է Հայաստանի և Արցախի շահերի դեմ, և այդ հրապարակումն ուղարկվել է համապատասխան մարմիններին, որ դրանով զբաղվեն»,- ընդգծեց Թունյանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։