ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքն առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։
Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝
❌աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ,
❌փակվող աղբամանները չեն համապատասխանել աշխատակիցների թվաքանակին,
❌սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև,
❌չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել,
❌աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։
Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։ Կենտրոնի առևտրային մասը շարունակել է գործել։
Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։