Զգուշացե՛ք կեղծ դիտորդներից. «Իրազեկ քաղաքացիների միավորում» (տեսանյութ)

Կեղծ դիտորդներն ընտրատեղամասերում ակտիվորեն միջամտում են ընտրական պրոցեսին՝ դրա արդյունքի վրա ազդեցություն ունենալու նպատակով, հայտնում են Իրազեկ քաղաքացիների միավորումից։

Հաճախ նրանք ընտրատեղամասերում ուղղորդում են ընտրողներին կամ վերահսկում նրանց քվեարկությունը, կամ իրականությունից հեռու գնահատականներ են տալիս ընտրությունների որակի մասին: