Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ Արցախում

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է՝ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում ծառայությունը հորդորում է չանհանգստանալ: